Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Ասում են...

Ասում են...
16.07.2013 | 00:41

...թե աշնանն սկսվելու են անչափ բուռն քաղաքական գործընթացներ: Սակայն իրականում դա իշխանության տենչող հայտնի թևի ցանկությունն ու ծրագիրն է: Ինչն էլ նրանք փորձում են առնչել նոյեմբերին ստորագրվելիք ասոցացման համաձայնագրի հետ, սակայն, մեր տեղեկություններով, ռուսական իշխանական վերնախավի հետ հայաստանյան վերնախավը (հասկանալի է` ով), լուրջ պայմանավորվածություններ ունի, և հերթական անգամ իշխանափոխության և վարչապետ դառնալու համար հերթի կանգնածների «մուրազը փորում է մնալու»:

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ